▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն կրկին զայրացել է. վայ Կիկոս ջան, վայ որդի ջան. Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՀՀԿ-ն և մնացած ընդդիմադիր ուժերը կրկին զայրացել են, կրկին պատմություններ է հյուսվում։ Վայ Կիկոս ջան, Վայ որդի ջան։ «Փաշինյանը Սահակյանի հետ հանդիպմանը Արցախի դրոշը միտումնավոր չի դրել, Ադրբեջանի խաղն է խաղում և այլն, և այլն»։

Աշխատանքային հանդիպումների նկարներ կան իրենց ժամանակ էլ, երբ էլի դրոշը չի դրվել։ Պարզապես, մենք անգամ որպես ընդդիմադիր, կրկին բարոյական էինք և Արցախի հարցը նման կերպ չէինք շահարկում։
Նկարներ չեմ դնում իմ էջում։
Սրտացավությունը ձևականություն չէ և չեղած տեղից հեքիաթ մի հորինեք և որպես բացարձակ ճշմարտություն ներկայացրեք»։

Կարդացեք նաև՝Մեր պարբերական հանդիպումներից ոչ բոլորի մասին է հանրությունը տեղեկանում. Փաշինյանն ընդունել է Բակո Սահակյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին