▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում. Ոստիկանապետ

Այսօր Կենտրոն համայնքում գտնվող Մուշեղ Իշխանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս ժամը 08.00-ին եկած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների՝ հնարավոր հետընտրական զարգացումների մասին հարցին, ասել է. «Կարծում եմ, որ պահքի ու այս պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, և ամեն ինչ նորմալ է ընթանալու»։

Հարցին, թե շատ է խոսվում այն մասին, որ բոլոր ընտրությունների ընթացքում ընդգրկված   թաղային հեղինակությունների առաջ ոստիկաններն ու հանձնաժողովների անդամները տեղի են տալիս, ենթադրվո՞ւմ է, որ այս անգամ էլ այդպես է լինելու, ՀՀ ոստիկանապետը պատասխանել է. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին