▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշենք, թե ու՞մ տվեցին HSBC-ն ու ենթադրենք միայն, թե ինչի՞ դիմաց․․․Դավիթ Հայրապետյան

Դավիթ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Երկու օր առաջ գրեցի այն մասին, որ փաստորեն պետական պարտքի կրկնապատկումը կատարվել է ներքին պարտքի աննախադեպ անհամաչափ աճի հաշվին, որի հիմնական կրողները ՀՀ բանկերն են։

Հաջորդ հարցը, որը ինձ հուզող, արդյո՞ք բանկերը հավասարաչափ են ներդրվել այդ պարտքի մեջ, թե կա որոշակի դիսբալանս։

Ու քանի-որ նման ինֆո որ ԿԲ ու ոչ էլ ֆիննախի տվյալներում չկան, պետք էր գնալ ու նայել բանկերի բալանսները։

Ու ինչ ե՞ք կարծում որ բանկն է վերջին 8 տարում էականորեն ֆինանսավորել նիկոլի կառավարությանը և այսօր տիրապետում է ներքին պարտքի բանկերին ընկնող պարտքի մոտ 50 տոկոսը։

Իհարկե Արդշինբանկը։ Նշեմ, որ երկրորդ ու երրորդ տեղերում են Կոնվերսը ու Ամերիան մոտ 10-12 տոկոս համամասնությամբ։

Այժմ մի քանի թվով՝ ինչ է տեղի ունեցել Արդշինբանկի և ՀՀ պետական պարտքի հետ վերջին տարիներին։

2018-ի վերջում Արդշինբանկի հաշվեկշռում ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են մոտ 35 մլրդ դրամ։ 2025-ի վերջում նույն ցուցանիշը արդեն հասել է մոտ 430 մլրդ դրամի։ Այսինքն՝ 8 տարվա ընթացքում աճը կազմել է մոտ 395 մլրդ դրամ, կամ ավելի քան 12 անգամ։

Եթե սա դնենք պետական պարտքի ընդհանուր պատկերում, ստացվում է շատ խոսուն բան։ 2025-ի վերջում ՀՀ ամբողջ պետական պարտքը կազմել է 5,5 տրիլիոն դրամ, իսկ ներքին պարտքը՝ 2,9 տրիլիոն դրամ։ Սա նշանակում է, որ Արդշինբանկի հաշվեկշռում գտնվող պետական արժեթղթերը հավասար են ամբողջ պետական պարտքի մոտ 8%-ին և ներքին պարտքի մոտ 15%-ին։

Համեմատության համար՝ 2018-ի վերջում ՀՀ ներքին պարտքը մոտ 664 մլրդ դրամ էր, այսինքն՝ այն ժամանակ Արդշինբանկի բաժինը ներքին պարտքի մեջ եղել է մոտ 5%։ Այժմ այն արդեն մոտ 15% է։ Այսինքն՝ աճել է ոչ միայն բանկի զուտ ֆինանսական ներդրումը, այլև կշիռը ՀՀ ներքին պարտքի մեջ և այս տարիներին այն գրեթե եռապատկվել է։

Հետադարձով հիշենք, թե ում տվեցին HSBC բանկը ու ենթադրենք միայն թե ինչի դիմաց։

Չէ, բայց մենք արևմուտք ենք ինտեգրվում։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին