▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշո՞ւմ եք, որ մինչ պատերազմը տականքն ասում էր՝ ոնց ուզում՝ բանակցում ենք. Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հիշո՞ւմ եք, որ կես տարի առաջ պատերազմ սկսվեց։ Հիշո՞ւմ եք, որ մինչ պատերազմը տականքն ասում էր՝ ոնց ուզում՝ բանակցում ենք։ Հիշո՞ւմ եք, որ գերագույն գլխավոր տականքի պատճառով Աբգարս, Վարդանը, Արգամը, Ալեքսը, Հայկազը, Մուշը, Սուրենը, Գարիկը, Գոռը, Արթուրը, Մենուան, Գևորգը... Ու էսպես մոտ հինգ հազար տղա զոհվեց, հիշո՞ւմ եք, որ գերիներ ու անհետ կորածներ ունենք։ Հիշո՞ւմ եք։ Բա որ հիշում եք, տականքն ինչո՞ւ է դեռ վարչապետ, ինչո՞ւ դեռ բանտախցում չէ, ինչո՞ւ եք մտածում, որ տականքի մասնակցությամբ կարելի է ընտրություն անել։ Հիշո՞ւմ եք, որ Հադրութ ու Շուշի ենք կորցրել։ Ժողովուրդ հիշո՞ւմ եք, թե՞ ...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին