▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԿԿ-ական եմ, ապարանցի, խոսք եմ տվել՝ չեմ տա.Ընդդիմադիրներին տարածք չե՞ն տալիս

«Ընտրություններին ընդառաջ շարունակվում են պառակտումները: Երեկ ինձ պատմում էին, թե գյուղերից մեկի 8 ՀՀԿ-ական թեկնածուներն ինչպես էին լարվել իրար դեմ: Սա  նոր տեսակի ու վտանգավոր երևույթ էր»-,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ Դեմոկրատներ»-ից Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանին ևս մեկ փաստ է անհանգստացնում: Պարզվում է՝ նա չի կարողանում շտաբ գտնել.

«Մալաթիա-Սեբաստիայում տարածք չեն տալիս: Հարցնում են, թե ո՞ր կուսակցությունն է: Մեկին ասացի՝ «Ազատ Դեմոկրատներից» եմ, ասաց՝ դա ո՞վ է: Պատասխանեցի, որ ընդդիմություն է: Սա թե՝ ես ՀԿԿ-ական եմ, ապարանցի եմ, խոսք եմ տվել՝ չեմ տա: Երկու պարանի վրա չեմ խաղում, մյուսն էլ, թե՝ ես հագուստի խանութ եմ բացելու, բայց հաստատ առաջիկա 1 ամսում չէր բացելու: Չէ ու չէ: Հնար չկա: Մնում է հույսներս դնենք մեր ժողովրդի ողջամտությանը: Պետք է ասի՝ հերի՛ք եղավ, բոլ եղավ, իշխանությո՛ւն, դու արժանի չես իմ ձայնին»։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին