▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է դուրս գամ քաղաքականությունից. Գևորգ Պետրոսյան

«Ընտրություն կլինի, թե չի լինի, ինձ շատ քիչ է հետաքրքրում, հնարավոր է՝ ես ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին, հնարավոր է դուրս գամ քաղաքականությունից, որովհետեւ ինձ դուր չի գալիս այս ամեն ինչը»:

Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ոչ ընդդիմությունն է կարգին քայլ անում, ոչ իշխանությունն է կարողանում երկիրը ղեկավարել, մենք էլ քննադատելով դառնում ենք վատամարդ: Ես հաճույքով չեմ գալիս աշխատանքի: Հիմա մեծ հաճույքով դուրս կգամ քաղաքականությունից, որովհետեւ այստեղ մեծ հաշվով, քաղաքականություն չկա, կա անձնական շահեր, կորպորատիվ շահեր»,- նշել է նա՝ միևնույն ժամանակ ասելով, որ ցանկանում է մնալ քաղաքականության մեջ.

«Ես ցանկություն ունեմ քաղաքականությունը շարունակել, քաղաքականության մեջ անելիքներ ունեմ, բայց եթե այս մթնոլորտն է լինելու, ավելի լավ է զբաղվեմ իմ մասնագիտական աշխատանքով»:

 

Կարդացեք նաև՝ Փաշինյանը հենց տեսնի իր շանսերը գոհացուցիչ չեն, կասի՝ կորոնավիրուս է, ոչ մի ընտրություն. Գևորգ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին