Ֆրանսիայում ապրող մեր հայրենակից, երգիչ Սուրեն Դավթյանը, ով ամիսներ առաջ ձայնագրել էր իր նոր երգը` «Հոպա, հոպա...»-ն, այժմ ներկայացրել է դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ երգի բառերն արդեն ռուսերենով են: Ռեժիսորը Ջորջ Մուրատիդիսն է, երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը` Գրիգոր Կյոկչյանի, գործիքավորումը` Արթուր և Բինա Production-ի:
Ավելի վաղ Սուրենը ներկայացել էր զուգերգով՝ հույն հայտնի երգչուհի Մարիաննա Գևրգիադուի հետ։ Նրանք միասին կատարել էին «Քիչ է, քիչ է» երգը, որը Մարինան կատարում էր հունարեն, իսկ Սուրենը` հայերեն: