▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ, որ ես դրա համար իմ արժանի պատիժը կստանամ. Նիկոլ Փաշինյան

Ես հույս ունեմ, որ ես դրա համար իմ արժանի պատիժը կստանամ. այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝՝ անդրադառնալով այն փաստին, որ օրենքի խախտմամբ ուղիղ եթեր է մտել մետրոպոլիտենի տարածքից:

Նա նշեց, թե առաջին անգամը չէ, որ ինքը մետրոյից ուղիղի հեռարձակում է արել։

«Ես առաջին տարին չէ, որ զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ: Բոլոր քարոզարշավներից նույն բանը արել եմ Երևանի մետրոպոլիտենում, եթե ինչ-որ բան այն չի եղել՝ պատրաստ եմ կրել օրենքի  ողջ խստությամբ իմ պատիժը»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը մետրոյի կայարաններում քարոզչություն էր իրականացնում՝ մարդկանց բաժանելով «Իմ քայլը» դաշինքի բոկլետները: Քարոզարշավը ցուցադրվում էր ուղիղ եթերում:

Կարդացեք նաև՝ Ինչպես էր Նիկոլ Փաշինյանը մետրոյում բաժանում իր քարոզչական բուկլետները

Կարդացեք նաև՝  Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել. Փաշինյանը հերքում է Պուտինի օգնականի հայտարարությունը

Էդքան շուտ-շուտ կոֆե խմելն ասում են՝ լավ չի...Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ քարոզչություն է իրականացնում

Ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում. Փաշինյանը հակադարձում է Վիգեն Սարգսյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին