▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրադադար Սիրիայում

Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսիում ու թույլ տալ, որ քրդերն ուժերը հետ քաշեն։ Բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն 120 ժամով, և ԱՄՆ-ն կօգնի քրդերի կողմից ղեկավարվող զորքերի «պատշաճ դուրսբերմանը» այն տարածքներ, որոնք Թուրքիան անվանել է «անվտանգ գոտի»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

«Թուրքիան կդադարեցնի գործողությունները, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) հնարավորություն ունենան դուրս գալ անվտանգության գոտի 120 ժամվա ընթացքում:  «Խաղաղության ակունք» գործողության մեջ ներառված բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն անմիջապես այն բանից հետո, երբ  քրդական ինքնապաշտպանական ուժերը դուրս գան հիշյալ գոտի »,-ասել է Փենսը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին