▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել են հայ տղամարդուն սպանած մարդակերի խոստովանության կադրերը

Համացանցում են հայտնվել հայ տղամարդուն սպանած 23-ամյա Եգոր Կոմարովի խոստովանության կադրերը: Վերջինս բերման էր ենթարկվել ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ բեռնախցիկից դուրս էր ընկել 50-ամյա երևանցի Արկադի Ղազինյանի դիակը։

Այս մասին հայտնում է REN TV-ն։

Հաղորդվում է նաև, որ Կոմարովը կարող է մարդակեր լինել։ Դատավարությունից առաջ նա խոստովանել էր, որ անցյալ տարվա սեպտեմբերին սպանել է 38-ամյա անծանոթ տղամարդու՝ իբր մարդկային միս ճաշակելու համար։ Ավելի ուշ նա սկսել է հերքել, թե կերել է սպանվածի մարմնի մասերը։

Հրապարակված տեսանյութում Կոմարովը խոստովանում է, որ սպանել է հայ տղամարդուն առանց որևէ պատճառի:

Հարցին, թե արդոք հոգեկան խնդիրներ ունի` նա պատասխանել է` «Չգիտեմ, հոգեբանը կասի»:

Հանցագործը նաև հայտարարել է, թե ցավում է իր արարքի համար, բայց չի զղջում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին