▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիրահատությունը հաջող է անցել

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։

Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։

Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 

Այդ մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։

Դիտեք նաև՝ 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին