▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ երկրի՝ Ռուսաստանի նախագահն ինձ գնահատականա տալիս, իսկ այս երկրի նախագահին հարցրեք, թող ինքը ասի». Արա Աբրահամյան

armtimes.com-ի տեսանյութում. Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայր չկա: Այս մասին Երեւանի «Մոսկավայի տուն» բիզնես կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Հարցին՝ որպես գործարար տնտեսությունում ներդրումներ իրականացնելու համար պայմանները բավարա՞ր եք համարում, նա այսպես պատասխանեց. «Ես ասեմ՝ ոչ, 100 տոկոս ոչ, բայց դա չի նշանակում, որ մենք….գիտեք ինչ կա, մահանաներ կան, ես եկել եմ այստեղ ներդրումներ եմ կատարում: Ես ներդրումներ եմ իրականացնում որպես հայ մարդ, իմանալով այս տնտեսական դաշտը, այս տնտեսական դաշտը ինչ-որ տեղ լինելով հայրենասիրությունը եւ այլն եւ այլն: Շատ մարդիկ… դա բավարար չի բիզնեսի համար»:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին նա չցանկացավ ասել, թե որ քաղաքական ուժին է սատարել: «Նոր կառավարություն կա, դուք եք չէ՞ ընտրել, դուք տարօրինակ հարցեր եք տալիս, դուք ընտրում եք իշխանություն, դուք եք չէ՞ ընտրել…»,- ասաց Արա Աբրաամյանը՝ նշելով, որ ինքը կարդացել է միջազգային մամուլը, որոնց հրապարակումների համաձայն այս ընտրությունները եղել են «շատ նորմալ ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին