▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է, ուզում էիք Պուտինը կանգներ ու ասեր՝ Հայաստա՛ն, փրկի՛ր․Սոլովյովի ու Կիսելյովի ասուլիսը՝ Հայաստանում

Հայաստանում են ռուս հայտնի վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ու «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Նրանք անդրադարձան մի շարք խնդիրների՝ այդ թվում և ՀԱՊԿ-ի կողմից ռազմական գործընկեր Հայաստանին ապրիլյան պատերազմի ժամանակ օգնություն չցուցաբերելուն։

«Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Արցախի հարցը ուժի միջոցով լուծվի, ավելին, ապրիլյան պատերազմի ժամանակ ամեն ինչ արվեց, որ բախումը դադարի» ,-ասաց Սոլովյովը։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, սրա պատասխանն էլ ունեն․

«ՀԱՊԿ-ն կապ չունի Արցախի հետ ու այդ հարցը ոչ կոռեկտ է։ Այն չճանաչված տարածք է, այդ թվում և Հայաստանի կողմից»,-շեշտեց «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Սոլովյովն ավելի առաջ անցավ․

«Քանի՞ հայ զինծառայող մասնակցություն ունեցավ Սիրիայում ծավալվող գործողություններին»,-հարցրեց նա։

 «Ի՞նչ է, ուզում էիք Պուտինը կանգներ ու ասեր՝ Հայաստա՛ն, փրկի՛ր Սիրիային ու Ռուսաստանի՞ն»,-գործընկերոջը լրացրեց Կիսելյովը։

Բանախոսներն անդրադարձան նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին․

«Ադրբեջանը շուկայից է թանկ գնով զենք ձեռք բերում։ Ընդ որում՝ նա կարող է գնել Իսրայելից, ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից»,-ասաց  Կիսելյովը։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին