Ի՞նչ է թաքնված Փաշինյանի սրտի կարգաույծ քահանայի՝ Ստեփան Ասատրյանի, «անմեղ գառան» դիմակի հետեւում. դեռ վաղուց վաճառված հավատարմությո՞ւն, ներդրվա՞ծ գործակալ եկեղեցում, թե՞ նախանձախնդիր հոգեվորական: Հարց է բարձրացնում ֆեյսբուքյան օգտատեր Աբրասիմ Աթոյանը եւ ուշագրավ մանրամասներ ներկայացնում.
«Այս հարցերի պատասխանները կարծում եմ հետաքրքրում է յուրաքնաչյուրիս, իսկ թե որ պատասխաններն են իրական, կտրվե՞ն արդյոք հիմնավոր բացատրություններ, թե ոչ՝ կախված է յուրաքանչյուրիցս:
Եվ այսպես.
Ձեզ եմ ներկայացնում Ստեփան Ասատրյանի առանձնատունը, որն այսօր էլ դեռ կառուցման փուլում է: Ըստ շրջանառվող խոսակցությունների Սծյոպիկն այս հողատարածքը, որի կադաստրային արժեքը շուրջ 10.500.000 ՀՀ դրամ է ձեռք է բերել 2021 թվականից՝ Փաշինյանի սրտի քահանա դառնալուց հետո, իսկ կառուցապատումը սկսել է 2022 թվականից:
Գուցե արտաքինից այդքան կարևոր հանգամանք չէ, սակայն հարց է առաջանում. ի՞նչ միջոցներով է Ս.Ա-ը ձեռք բերել իր գույքը: Անձը՝ ով հանդես է գալիս եկեղեցու բարենորոգման օրակարգով, մեղադրում է բարձրաստիճան հոգևորականների՝ մոմավաճառության մեջ ուրախանալու հարացում, ի՞նչ աղբյուրներից է սնվել, որ իրեն թույլ է տվել ընդամենը մի քանի տարում ձեռք բերել և՛ թանկարժեք հողատարածքներ, և՛ իրականացնել կառուցապատում, որն ըստ մասնագիտական կարծիքների այս վիճակում արժի շուրջ 80.000.000 ՀՀ դրամ, և՛ ձեռք բերել 2 թանկարժեք մեքենաներ, և՛ ուղղակի ապրել՝ հոգալով 2 անչափահաս երեխաերի ծախսեր: Որևէ կերպ վայելե՞ լ է արդյոք Ստեփանն իր սիրելի կառավարության հովանավորչությունը, ունի արդյոք շինթույլտվություն, նախագիծ ներկայցվել է, թե ոչ և այլն, ասեմ ավելին մեր տեղեկություններով այդ հողատարածքն առ այսօր ունի «չկառուցապատված հողամաս»-ի տեսակ՝ ըստ կադաստրի կոմիտեի:
Ասում են՝ Օհանավան համայնքում տարիներ շարունակ տոննաներով բերք կուտակող և վաճառող անձինք, նույնիսկ, հնարավորություն չունեն այդքան կարճ ժամանակահատվածում նման բնակելու տուն կառուցելու: Ուշագրավ է նաև այն, որ ըստ տեղեկությունների Օհանավան համայնքում հողատարածքներն ունեն շատ բարձր գներ՝ ըստ բանավոր խոսակցությունների տարածքն անհատներից ձեռք բերելու դեպքում 1000 քառակուսի մետրի դիմաց կարող է արժենալ շուրջ 30.000.000 ՀՀ դրամ:
Միայն քահանայագործության արդյունքում են առաջացե՞ լ այս գումարները, թե՞ դրանք վաստակելուն նպաստել է աներորդու կոշիկները վաճառելն՝ առանց ՀԴՄ կտրոնի, ինչպես հաճախ խոսվում է հրապարակավ, պետական մարմինների օժանդակություն կա՞, թե՝ ոչ, ....սրանք հարցեր են, որոնց պատասխաններ պի՛տի տրվեն:
Հ.Գ. Անցած օրը մի հրապարակման մեջ նշված էր, որ Հովհանավանքում քահանա նշանակվելուց հետո Սծյոպիկը զանգել և ինչ-որ մեկին հարցրել է, թե փող կա՞ մեջը: Կարելի է արձանագրել, որ կա՝ մի 300.000 դոլար, բայց պայմանը՝ հոգին ծախելն է»:
Աղբյուրն՝ Իրավունք
Դիտեք նաև՝


