Ինչպես հայտնել էինք՝ այսօր ժամը 12.40-ին իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 52-ամյա Մելիք Գալստյանը բնակարանում նռնակ է պայթեցրել, ինչի հետևանքով նրա քենու 4-ամյա թոռը`Էլեն Դալլաքյանը, և կինը՝ 46-ամյա Անահիտ Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում տուժած երեխայի պապիկը հայտնեց, որ Անահիտ Խաչատրյանն իր թոռան դայակն է, և տանը եղել են Անահիտը և թոռը: Ավելի ուշ տուն է գնացել Անահիտի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, և հյուրասենյակում պայթեցրել նռնակը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում