▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ գիտես, ինչպես բազմապատկման աղյուսակը. Վարդգես Պետրոսյան

Ասում են, թե մարդն իր կյանքի առաջին քառասուն տարում անում է ամեն բան, որ կրճատի սեփական կյանքը, քառասունից հետո փորձում է անել ամեն բան, որ այդ կյանքը երկարաձգի…

Ջերմությունը պատասխան ջերմություն է ուզում:

 Ինչու՞ են պատյանի մեջ մտնում մարդիկ: Ամեն մեկը դժգոհում է մենակությունից, բայց պատյանից դուրս չի հանում գլուխը, իսկ պատյանը կավ է. հոսանք ո՛չ ընդունում է, ո՛չ հաղորդում:

«…Ցավն հաճույքին և հաճույքները ցավին…Դ.Վարուժան»: Շշմելու տողեր են , իսկ մենք…մենք ցավի ցավն ենք զգում միայն և հաճույքի հաճույքը:

 Ամեն մարդ իր ժողովրդի տարիքն է:

 Իմաստության դասերը սովորում են Տառապանք կոչվող դպրոցում:

Լավ բժիշկը հիվանդի հետ չի խոսում հիվանդությունից:

Բարի միայն ուժեղ մարդիկ են լինում, չարությունը թուլությունից է:

 Մարդկանց բոլորին  միասին մի սիրիր` առանձին-առանձին սիրիր:

Դժգոհելու իրավունք ունի նա, ով սիրում է:

 Ճշմարտությունն ամեն մարդ ինքն իրենից պետք է ծնի` ինչպես մայրը զավակ է ծնում: Եվ ճշմարտությունը պիտի սաղմնավորվի, հասունանա` ինչպես զավակը մոր գաղտնիքի աշխարհում: Եվ ճշմարտությունը պիտի ճիչով աշխարհ գա`  ինչպես երեխան: Ճշմարտության հասնելու ուրիշ ճանապարհ չկա:

Քո ցավը, ՀԱՅՐԵՆԻՔ, կրակե շապիկ է. հագնում  եմ վառում է, հանում եմ մեռնում եմ:

Եթե իսկապես հարկավոր լինեմ քեզ ,ես կզգամ ու ինքս կգամ:

Տաղանդը տեսնելն է, բոլոր մարդիկ նայում են:

Մարդը ինքն էլ չգիտի, թե իր մեջ քանի մարդ է քնած և երբ կարթնանա:

Հայաստանը բնավ դրախտ չէ, և առնվազն առաջիկա հազար տարում դրախտ դառնալու հույս առանձնապես չկա…

Միայն դագաղն է մարդուն տալիս հասակի վերջին ու ճշգրիտ չափը:

 Ծերերը ամեն ինչի հավատում են, տարիքով մարդիկ` ամեն ինչի կասկածում, ջահելները` ամեն ինչ գիտեն…

 Ամուսինս ինձ սիրում էր որպես թաքնված մի գանձ և, կուրացած այդ սիրուց ավելի խորն էր ուզում թաքցնել: Ես միայն իրեն պիտի պատկանեի: Եվ նա չհասկացավ, որ հենց դրանով կորցրեց ինձ, որ հենց այդպես են կորցնում սիրելի մարդուն…

Ես վարակվեցի քեզանով՝ միանգամից. ինչպես գրիպն է լինում, բայց իմ գրիպը չանցավ:

Մարդ կարողանար գոնե մի քանի րոպեով անջատել սեփական միտքը, չմտածեր ոչինչ և չզգար ոչինչ:

 Նա, ով ամեն րոպե ստուգել է ուզում դիմացինի զգացմունքները, վտանգում է բուն այդ զգացմունքը:

 Իր մահին ոչ ոք չի հավատում, ամեն մեկը երևի ունի սեփական անմահության քաղցր խաբկանքը:

 Ինձ գիտես, ինչպես բազմապատկման աղյուսակը:

 Օ՜, մա՛րդ, չէ՞ որ դու ինքդ քո ամենալավ բարեկամն ես: Եվ այդպիսի բարեկամ ունենալով, դու փնտրում ես ուրիշ մեկին, ու՞մ…

Երկար ապրիր, տա՛տ, աղաչում եմ, չէ՞ որ քանի դու կաս, ես դեռ թոռ եմ, թոռնիկ, ուրեմն, դեռ աշխարհում մի տեղ կա՝ քեզ երեխա զգալու, կարող եմ գալ, գլուխս դնել ծնկներիդ, ու դու ոչինչ չես հարցնի, միայն կշոյես, կգուրգուրես թոռանդ սպիտակող, նոսրացող մազերը:

Խղճալ՝ նշանակում է իսկապես սիրել մարդուն, նշանակում է խնայել նրան, այսինքն՝ չհարկադրել մարդուն անելու մի բան, որ դեմ է նրա խղճին, համոզմունքներին: Մենք քիչ ենք խղճում իրար…

 Երբեք պետք չէ այնտեղ, այն անկյունը վերադառնալ, որտեղ երջանիկ ես եղել, մանավանդ տխրությանդ պահերին, որովհետև դրանից տխրությունը չի ցրվում, այլ թանձրանում է:

Միշտ մտածում էր, որ եթե հայրը վերադառնա, ինքը կանգնելու է սենյակի կենտրոնում և հանդիսավոր-տխուր ասելու է. «Հայրի′կ, դու ինձ հազար յոթ հարյուր շիշ լիմոնադ ես պարտք, հարյուր հիսուն խաղալիք ես պարտք, գունավոր մատիտներ ես պարտք, երեք միլիոն հայրական համբույր ես պարտք և մի տասը-քսան ապտակ»:

Ես մի տողանի տետր չեմ և իմ հոգին նախադասություն չէ, որ բաղկացած լինի ենթականերից և ստորոգյալներից:

Օ՜, մա՛րդ, չէ՞ որ դու ինքդ քո ամենալավ բարեկամն ես: Եվ այդպիսի բարեկամ ունենալով, դու փնտրում ես ուրիշ մեկին, ու՞մ…

Գուցե երջանկությունը դեպի երջանկությունը տանող ճանապա՞րհն է:

Հեշտ բաժանում չի լինում:

 Միայն սերը երևի քիչ է իրար հետ մի կյանք ապրելու համար…Հետո պիտի գար հարազատությունը, չեկավ… Հարազատություն չեղավ, իսկ սերը շոգեքարշ է, որ ընտանիքի գնացքը կարող է տանել հազիվ 1-2 կայարան…

Կոտրվում է միայն ուժեղը: Թույլը ճկվում է, երկարում, կարճանում, հարմարվում:

 Խղճալ՝ նշանակում է իսկապես սիրել մարդուն, նշանակում է խնայել նրան, այսինքն՝ չհարկադրել մարդուն անելու մի բան, որ դեմ է նրա խղճին, համոզմունքներին: Մենք քիչ ենք խղճում իրար…

 Նարեկացին դարի մեղքերի համար իրեն էր խաչի հանում, մենք մեր մեղքերի համար…դարին:

Իր մահին ոչ ոք չի հավատում, ամեն մեկը երևի ունի սեփական անմահության քաղցր խաբկանքը:

 Որևէ հարցի ամենաճշգրիտ պատասխանը երբեմն մի ուրիշ հարց է:

Հասարակ մարդիկ արժանի են ներման ու գթասրտության, որովհետև ոչ թե իրենց կամքով են հանցանք կատարում, այլ կյանքի հարկադրանքով…Իսկ իշխանը իր կամքով է հանցանք կատարում, որովհետև ոչ մի բանի կարոտ չէ, այդ պատճառով էլ պիտի կրկնակի պատժվի:

Անցնող օրը երկիր է, որտեղ մենք այլևս չենք վերադառնալու:

Կան պահեր, երբ  ֆիզիկական հոգնությունը համարյա երանելի մի բան է, որ խլացնում է հոգուդ տնքտնքոցը: Տեսնես հոգին չի՞ հոգնում: Ու ճնայած ևրևի հոգին շատ ավելի կարիք ունի գուրգուրանքի, բայց ավելի՝ մարմինն են գուրգուրում…

 Որևէ հայ և թուրք երբեք չեն կարող միայն երկուսով լինել, նրանց արանքում միշտ պիտի գա, նստի երրորդը՝ պատմությունը:

Ես չեմ հավատում գերազանցիկ բառին: Մեկը ինչպե՞ս կարող է հավասարապես սիրել և իմանալ բոլոր առարկաները:

 Կարողացեք վճարել սիրո համար՝ թեկուզ մեկ-երկու անքուն գիշեր, մի ապտակ ստացեք սիրած մարդու համար, մի տեղ նվաստացեք…

Մինչև Ահեղ դատաստան մենք պիտի ապրենք կողք կողքի, ուրեմն, չենք կարող չհանդիպել:

 

Մի՛ դատիր արդար, դատի՛ր գթասիրտ:

Ու եթե ես քեզ կորցնեմ, ինձ այլևս ոչինչ չի մնա կորցնելու:

 Հանգիստ սիրելիս, ողբերգություն չկա եթե դու անգամ պարտվել ես: Դրանք գուցեև սքանչելի պարտություններ են եղել և ավելի գին ունեն, քան ուրիշների հերթական հաղթանակները: Ողբերգություն չկա, պարզապես կյանքիդ մի գործողության վարագույրն է իջնում, իսկ ներկայացումը չի վերջացել: «Մի դատիր արդար, դատիր գթասիրտ». դա ճիշտ է, եթե նաև քեզ ես դատում: Հասկանում ես, գութը ավելի բարձր է, քան նույնիսկ արդարությունը, գթա քեզ,սիրելիս: Ծովը նրանով է ծով, որ երբեմն նաև պիտի դուրս գա իր ափերից, բայց հետո… կհանդարտվի, կմեղմանա…

Վարդգես Պետրոսյան. «Կրակե շապիկ»

Աղբյուրը` grqamol.am



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին