Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Իրակլի Կոբախիձեն դրվատանքով է խոսել Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության մասին` ընդգծելով, որ նրանք իրենց ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաև հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում:
Մինչ այդ, Սերժ Սարգսյանը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի: Սերժ Սարգսյանն այնուհետև հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին վրաց ժողովրդի համար կարևոր հոբելյանի՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը և իր վրացի գործընկերը հանդես են եկել հայտարարությամբ ԶԼՄ-ների առջև:
Տեսանյութերը՝ Գիտա Էլիբեկյանի և Ալիք Մեդիայի ֆեյսբուքյան էջերից