▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հորդորել են չմասնակցել, բայց ես որոշեցի հաստատ մասնակցել. Ռուբեն Հախվերդյան

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին հորդորել են չմասնակցել Ազատության հրապարակի համերգին, սակայն դրանից հետո որոշել է հաստատ մասնակցել։ Ռուբեն Հախվերդյանը Ազատության հրապարակում ընթացող համերգին հայտնեց, թե սուտ տեղեկություններ են տարածվել, թե իրեն սպառնացել են։

«Բայց... իմ ընկերներից ոմանք հորդորում էին չմասնակցել։ Դրանից հետո որոշեցի հաստատ մասնակցել։ Ինձ մի բան որ ասում են, հակառակն եմ անում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հախվերդյանին սպառնալու մասին տեղեկությունները տարածել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին