▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նվիրել ամանորյա տոներին (հուշում են աստղերը)

Խոյերը ակտիվ, խիզախ, ազարտային և անկեղծ մարդիկ են: Նրանց կյանքը մշտական շարժում է: Պետք է հաշվի առնել դա:

Կանանց համար ավելի հաճելի նվերներ կլինեն նվագարկիչները, բջջային հեռախոսները, մետաղից կամ սև կաշվից պատրաստված զարդերն ու աքսեսուարները: Կարելի է նվիրել նաև հագուստի վառ և աչքի ընկնող աքսեսուարներ:

Տղամարդկանց դուր կգա սպորտային որևէ իր: Նրանց կողմից սպասված նվերեր կարող են դառնալ նաև դանակները, ատրճանակները, տարբեր կրակայրիչներն ու դրամապանակները և նմանատիպ այլ իրեր:

Ցուլերը շատ պրակտիկ և տնտեսվար մարդիկ են, սիրում են իրեր, որոնք հարմարավետ են: Նրանք հարգում են առողջությանն օգտակար առարկաներ: Շատ են սիրում քաղցրավենիք:

Կանայք ուրախ կլինեն ստանալ բնական ծաղիկ իր ամանով, սրտիկներով զարդարված տորթ: Կարելի է նվիրել նաև կրեմներ և մազերի խնամքի համար նախատեսված պարագաներ:

Տղամարդկանց կարելի է նվիրել լավ, թանկարժեք գինի կամ կոնյակ: Նրանք դեմ չեն լինի նաև սափրվելու պարագաներ կամ օծանելիք:

Երկվորյակները շարժուն են, շփվող և հեշտ բնավորության տեր: Նրանք սիրում են տեղեկատվություն՝ ցանկացած տեսքով: Ուստի նրանց համար լավագույն նվեր կարող է լինել գիրքը: Կարելի է անգամ նվիրել ոչ թե գեղարվեստական գիրք, այլ որևէ տեղեկատու կամ հանրագիտարան: Հումորի զգացումը կօգնի երկվորյակներին հասկանալ և գնահատել նվերը:

Կանանց կարող են դուր գալ ձեռնոցները, պայուսակները, հովանոցները կամ գոտիները:

Տղամարդկանց համար հիանալի տարբերակ կլինի համակարգչային տեխնիկայի որևէ նորամուծություն:

Խեցգետինները շատ զգացմունքային են, ինքնանփոփ: Նրանց զգացմունքները ուժեղ են և խորը:

Կանայք նախընտրում են սենտիմենտալ նվերներ, որոնք կխոսեն ձեր կապվածության և վերաբերմունքի մասին: Կարելի է ընտրել դեկորատիվ բարձեր, փափուկ խաղալիքներ, հուշանվերներ, հողաթափեր և նմանատիպ նվերներ:

Տղամարդկանց կարելի է նվիրել մեծ անվանական բաժակ, կամ հնաոճ հուշանվեր:

Առյուծները նվերների հանդեպ չափազանց բծախնդիր են: Սխալ ընտրված նվերը կարող է նրանց վիրավորել: Այս նշանի տակ ծնվածները խենթանում են ցանկացած մեծ և աչքի ընկնող նվերի համար:

Կանայք նախընտրում են զարդեր և օծանելիք: Կարելի է նվիրել աչքի ընկնող ծաղկեփունջ կամ գեղեցիկ ծաղկաման:

Տղամարդիկ չեն հրաժարվի իրերից: Կգնահատեն այն ամենը, ինչը կընդգծի իրենց ազարտային և աշխույժ բնավորությունը: Որպես
օրինակ կարող է հանդիսանալ գեղեցիկ և բացառիկ խաղաթղթերի տուփը:

Կույսերը սիրում են կարգուկանոն և մաքրություն: Նվերի ընտրության հարցում նրանք շատ ուշադիր են, իսկ նվեր ստանալիս պահանջում են այդ ուշադրությունը դիմացինից: Նրանք սիրում են փոքր առարկաներ: Պետք չէ նվիրել անհասկանալի իրեր:

Կանանց կարելի է նվիրել գեղեցիկ և բացառիկ նոթատետր, զարդատուփ կամ հարդարանքի հավաքածու: Կարելի է ընտրել նաև նոթբուքի համար նախատեսված փոքրիկ և գեղեցիկ մկնիկ, ֆլեշ հիշողության քարտ կամ շատ գրպաններով փոքրիկ պայուսակ:

Տղամարդիկ չեն հրաժարվի բջջային հեռախոսից, նավիգացիոն համակարգից կամ գրասենյակային որևէ իրից:

Կշեռքները հիանալի զգում են նորաձևության շունչը: Հետևաբար կշեռքների համար նվեր ընտրելը այնքան էլ հեշտ գործ չէ: Ինտերիերի զարդարման պարագաները հաճելի կլինեն թե կանանց, թե տղամարդկանց համար:

Կանանց համար կարելի է ընտրել թանկարժեք և մոդայիկ բիժուտերիա: Հաջողված ընտրություն կլինի նաև սիրո մասին ֆիլմը կամ սիրային երգերի հավաքածուն:

Տղամարդկանց նվիրեք հարդարման ջուր հատուկ ընտրված բույրով կամ ֆիրմային փողկապ: Կարելի է նվիրել նաև թատրոնի կամ համերգի տոմս:

Կարիճները ունեն բարդ բնավորություն: Նրանք խորաթափանց են և ձեր նվերից կարող են որոշել ձեր զգացմունքները և վերաբերմունքն իրենց մասին:

Կանանց համար հաճելի նվեր կարող է հանդիսանալ օծանելիքը, ներքնազգեստը, կամ որևէ այլ ինտիմ իր: Եթե նա ծխում է, կարող եք նվիրել նարգիլե կամ ծխախոտային աքսեսուարներ:

Տղամարդկանց կարելի է նվիրել էկզոտիկ, թաքնված ուժով օժտված ինչ-որ առարկա, օրինակ ամուլետ: Շատ հաճելի նվեր կլինի օրիգինալ և հատուկ նրա համար պատրաստված նվերը, օրինակ սառած լավայի կտոր:

Աղեղնավորները ունեն լավատեսական և կենսախինդ բնավորություն: Նրանց դուր է գալիս այն ամենը, ինչը մատնանշում է կյանքի ակտիվ ընթացքը և արթնացնում է կիրք դեպի նոր զբաղմունք: Աղեղնավորներին կուրախացնի նաև փաթեթավորված որևէ սեղանի խաղը, օրինակ՝ նարդի, շախմատը և այլն:

Կանայք կուրախանան ֆիտնես-ակումբի տոմսեր կամ բոուլինգ խաղալու հրավեր ստանալուց: Կարելի է նվիրել նաև բջջային հեռախոս, նվագարկիչ կամ ֆոտոապարատ:

Տղամարդկանց նվիրեք հուշանվեր՝ բերված հեռու վայրերից կամ սպորտի, որսորդության, ձկնորսության հետ կապված որևէ իր:

Այծեղջյուրները լուրջ են, և երբեք չեն մոռանում իրենց գլխավոր նպատակի մասին: Նրանց դուր կգա նվեր, որը կարող է օգնել նրանց իրականացնելու իրենց նպատակը: Նվերը պարտադիր չէ, որ լինի թանկարժեք, կարող է լինել ուղղակի որակյալ իր:

Կանայք կուրախանան թանկարժեք օծանելիքից, պայուսակից, մանիկյուրների հավաքածուից: Իհարկե, նրանք չեն հրաժարվի նաև աշխատանքի համար անհրաժեշտ իրերից:

Տղամարդկանց կարելի է նվիրել նոթատետր, ժամացույց, գործնական պայուսակ, աշխատանքային գործիքներ:

Ջրհոսները շռայլ մարդիկ են և հետևաբար սիրում են նաև շռայլ նվերներ: Նրանց գոհացնելը հեշտ գործ չէ: Պետք է իմանալ, թե ինչի մասին են նրանք մտածում հենց այդ պահին:

Կանանց կարող եք նվիրել թեյի, սուրճի համար նախատեսված որևէ հետաքրքիր հավաքածու կամ որևէ արվեստի գործ:

Տղամարդկանց կարելի է նվիրել էլեկտրոնիկական որևէ սարք կամ երաժշտական գործիք:

Ձկները ռոմանտիկ և երազող են: Ահա նրանց կարելի է համարձակ նվիրել փափուկ խաղալիքներ, սրտիկներ և այլ սենտիմենտալ հուշանվերներ: Ուղղակի նվիրելիս պետք է ցուցադրել իրական զգացմունքները: Բոլոր ձկները կգնահատեն գեղեցիկ ներքնազգեստը:

Կանայք սիրում են տարբեր թալիսմաններ, կուլոններ, ծաղկամաններ, մոխրամաններ և, իհարկե, գեղեցիկ ծաղիկներ:

Տղամարդկանց կարելի է նվիրել ձեռագործ շարֆ, լավ գիրք կամ հիասքանչ գինի:
Հաղորդում է erkusov.com-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին