Դատական վեճ Ամերիա բանկի եւ Արտաշես Հովհաննիսյանի միջեւ: «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 2012թ. որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին (համախմբում), որի արդյունքում փոքր բաժնետերերից մեկի՝ Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից առանց նրա իմացության:
Դատավորի բացակայությամբ զրույցի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը «Ամերիաբանկի» ներկայացուցչին` Արման Մարտիրոսյանին պատմեց, թե ինչպես են իր հորը` Արտաշես Հովհաննիսյանին, որոշել հեռացնել բաժնետերերի կազմից: Նրա խոսքով` բանկի վերջնական շահառու Ռուբեն Վարդանյանը երկար ժամանակ ցանկացել է ձեռք բերել իր հոր բաժնետոմսերը: Պատասխանողի ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը խուսափեց այս թեմայով զրույցից` ասելով, թե առնվազն պետք է հանդիպի բոլոր կողմերին` հավաստիությունը ճշտելու նպատակով, բացի այդ այն չի առնչվում դատական վեճին:
Առնչվում է` շարունակեց պատմել Հայկ Հովհաննիսյանը, Ռուբեն Վարդանյանը հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկել է նվիրել բաժնետոմսերը: Սակայն ինչո՞ւ պետք է նվիրեր` հարցրեց Հայկը: Գործարքից հրաժարված Արտաշես Հովհաննիսյանը, ըստ որդու պատմածի, արդյունքում «Ամերիաբանկի» բաժնետերերի կազմից «բռնի» է հեռացվել:
Տեքստը` հատված է Հետքի հետաքննությունից
Տեսանյութը` ԳունավորTV-ի