▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչից է առաջացել պայթյունը դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսում

Արդեն տեղեկացրել ենք, որ  այսօր պայթյուն է  տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ,  «Բոգդան» մակնիշի ավտոբուսում, որը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչեւ 15-րդ թաղամաս:

 

Դեպքի վայրում ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը պայթյունի հանգամանքների մասին որեւէ տեղեկատվություն չեն հայտնում։

Նշենք, որ «Բոգդան» մակնիշի ավտոբուսն աշխատում է դիզելային վառելիքով և «գազի բալոն» չի եղել: 
Ավելացնենք, որ ըստ ականատեսների, գրեթե մոխրացած ավտոբուսը լի էր մադկանցով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ նոր նախնական տվյալների, հաղորդում է 1 զոհի և 8 վիրավորի մասին, մինչդեռ ավելի  վաղ ԱԻՆ կայքը գրել էր 2 կամ 3 զոհի մասին: 

Տեսանյութերը՝ tert.am-ի և fbh.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին