▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչից է վախենում հայ աղջիկը

 

Ապրելով տարբեր երկներում և տեսնելով մեր ազգի գեղեցիկ ներկայացուցիչներին տարբեր երկների մշակույթներում, պետք է նշեմ, որ նրանք բավականին ինքնավստահ են այստեղի աղջիկների հետ համեմատած: Ինքնավստահություն կոչվածը հայուհու մեջ ես տեսել եմ թե ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում և թե մի քանի եվրոպական երկրում: Տեսել եմ այնպիսի բաներ, որոնք չէի տեսնի մեր երկրում: Ինձ թվում է Հայաստանում հայ աղջիկը վախենում է որոշիչ քայլ անելուց: Ասածս չի վերաբերում բոլորին, բայց շատերը իրոք վախենում եմ որոշիչ քայլերից: Հիմնականում այն դրսևորվում է թե գործնական և թե անձնական հարաբերություններում:
Երբ կինը ստանում է հրաշալի առաջարկ որևէ ընկերությունից իր մասնագիտությունից ելնելով, բազմաթիվ Հայաստանում ապրող աղջիկներ երկմտում են, և անվստահ են դառնում: Պատճառները շատ են, բայց հիմնականը այն է, որ վախենում են դառնան կարիերիստ այդ բառի դրական իմաստով, ու վախենում են գործին նվիրվելով այսպես ասած «մնալ տանը» :
Քիչ չեն դեպքերը երբ աղջիկները ցանկացել են ինչքան հնարավոր է շուտ ամուսնանալ, այսպես ասած արդեն իսկ ապահով զգալու համար, և շատ անգամ ամուսնացել են առանց սիրո, միայն այն բանի համար որ տղան հարուստ է: Բայց հիշեք մի բան : Հարուստ մարդը չի ցանկանա իր կողքին տեսնել ժամանակավոր գեղեցիկ, բայց հավերժ անպիտան աղջկա: Հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանում հաջողության հասնելու համար բավական երկար ժամանակ է պետք, և երիտասարդության հիմնական մասը հարուստ չէ, այլ նոր է սկսում քայլեր ձեռնարկել ապահովության համար, ապա եթե ցանկանում եք լինել ձեր ամուսնուն արժանի կին, դուք պետք է լինեք ինքնավստահ, և զարգանաք ոչ թե առավոտից իրիկուն շպարվելով ու բաց հագուստներ գնելով, այլ թե մասնագիտորեն և թե ոչ մասնագիտորեն կատարելագործվելով:

Ապրելով տարբեր երկներում և տեսնելով մեր ազգի գեղեցիկ ներկայացուցիչներին տարբեր երկների մշակույթներում, պետք է նշեմ, որ նրանք բավականին ինքնավստահ են այստեղի աղջիկների հետ համեմատած: Ինքնավստահություն կոչվածը հայուհու մեջ ես տեսել եմ թե ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում և թե մի քանի եվրոպական երկրում: Տեսել եմ այնպիսի բաներ, որոնք չէի տեսնի մեր երկրում: Ինձ թվում է Հայաստանում հայ աղջիկը վախենում է որոշիչ քայլ անելուց: Ասածս չի վերաբերում բոլորին, բայց շատերը իրոք վախենում եմ որոշիչ քայլերից: Հիմնականում այն դրսևորվում է թե գործնական և թե անձնական հարաբերություններում:

Երբ կինը ստանում է հրաշալի առաջարկ որևէ ընկերությունից իր մասնագիտությունից ելնելով, բազմաթիվ Հայաստանում ապրող աղջիկներ երկմտում են, և անվստահ են դառնում: Պատճառները շատ են, բայց հիմնականը այն է, որ վախենում են դառնան կարիերիստ այդ բառի դրական իմաստով, ու վախենում են գործին նվիրվելով այսպես ասած «մնալ տանը»:

Քիչ չեն դեպքերը, երբ աղջիկները ցանկացել են ինչքան հնարավոր է շուտ ամուսնանալ, այսպես ասած արդեն իսկ ապահով զգալու համար, և շատ անգամ ամուսնացել են առանց սիրո, միայն այն բանի համար, որ տղան հարուստ է: Բայց հիշեք մի բան: Հարուստ մարդը չի ցանկանա իր կողքին տեսնել ժամանակավոր գեղեցիկ, բայց հավերժ անպիտան աղջկա: Հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանում հաջողության հասնելու համար բավական երկար ժամանակ է պետք, և երիտասարդության հիմնական մասը հարուստ չէ, այլ նոր է սկսում քայլեր ձեռնարկել ապահովության համար, ապա եթե ցանկանում եք լինել ձեր ամուսնուն արժանի կին, դուք պետք է լինեք ինքնավստահ, և զարգանաք ոչ թե առավոտից իրիկուն շպարվելով ու բաց հագուստներ գնելով, այլ թե մասնագիտորեն և թե ոչ մասնագիտորեն կատարելագործվելով:

Մարինա Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին