ESem.am-ը գրում է. Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն դուրս է եկել 21 TV-ից, որտեղ աշխատել էր 5 տարի:
Հաղորդավարուհու խոսքով՝ աշխատանքից դուրս է եկել ավելի գրավիչ առաջարկի պատճառով: «Դար 21-ից դուրս գալու պատճառ, որպես այդպիսին, չկար: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Եթե կա մեկը, ով ընդհանրապես դժգոհելու տեղ չունի, դա ես եմ, որովհետև 15 տարեկանից այնտեղ լինելով, օգտվել եմ միայն առավելություններից: Իհարկե, իմ արած աշխատանքն էլ էր կարևոր, որ ստանամ այդ արտոնությունները: Ուղղակի լավ առաջարկ ստացա Արմնյուզից, որը փոխում է իր ձևաչափը, ներգրավվել են նոր հաղոդավարներ, որոնցից մեկն էլ ես եմ»,- ասաց Դիանան և հավելեց, որ կյանքում պետք են ինչ-որ փոփոխություններ, աճ կարիեայում, որը տեսել է նոր աշխատաքում: «Ի վերջո՝ այստեղ խիստ ժամանցային ձևաչափ չէ: Տեղեկատվական, ինչու ոչ՝ ինտելեկտուալ, ժամանցային ֆորմատ է, որը, կարծում եմ՝ այս տարիքիս ու դիրքիս համար իդեալական տարբերակ է»,- ավելացրեց հաղորդավարուհին:
Առավել մանրամասն` սկզբնաբյուր կայքում