▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են հայ աղջիկները «տնով» տղաների հետ ամուսնանում

Հայկական ընտանիքներում աղջիկներին մանկուց պատրաստում են, որ իրենք մեծանալու են, գնան տնից, որ դա իրենց տունը չի, այլ իրենց եղբայրներինը, իսկ իրենց տունն իրենց ամուսնու տունն է։

Հետո, երբ գալիս է ամուսնանալու ժամանակը, ու աղջիկները սկսում են ապահովված (այդ թվում՝ տնով) տղա փնտրել, հասարակությունը մեղադրում է նրանց, որ շահամոլ են։ Իսկ երբ ամուսնանում են, երեխեք են ունենում և ուզում են բաժանվել, ամուսնու կողմը սովորաբար ամեն բան անում է, որ նրանց տուն բաժին չհասնի։ Ու երբ այդ աղջիկները սկսում են հետաքրքրվել, թե ինչպես է, որ իրենց տնից իրենք բաժին չունեն, հասարակությունը նրանց նորից մեղադրում է, թե շահամոլ են։

Հասարակությունն ասում է՝ ստացվում է, որ տան համար էր ամուսնացել։ Դե արի ու մի ասա՝ հա, այ հայ հասարակություն ջան, հենց տան համար էր ամուսնացել, բա ինչի՞ համար ամուսնանար, ամուսնացել էր, որ վերջապես իր տունն ունենա՝ այն տունը, որ դու խլել ես իրենից ու հա խլում ես։

Արփի Ոսկանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին