«Հայկական Ժամանակ»-ը գրում է. ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ Հիդրոմետ ծառայության տնօրենի պաշտոնում փետրվարի 13-ին վերանշանակվել է նախկին ղեկավար Լեւոն Վարդանյանը:
Օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը թափուր պաշտոնի մրցույթին չի մասնակցել, չնայած դա հավանական էր համարվում:
Մամուլը գրում էր, որ նրա համար նոր՝ ավելի բարձր պաշտոն է բացվում: Ինչու Սուրենյանը չի մասնակցել ավելի բարձր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, բացատրել է ինքը՝ Սուրենյանը: