Երբ մալազիական Բոինգը «խփվեց», թե՛ ռուսները, թե՛ արևմուտքը, բացի դեպքը քաղաքականացնելն ու միմյանց մեղադրելը, ընդհանուր դրիքորոշում ունեին, որ պետք է միջազգային փորձաքննություն լինի, մեղավորները պատժվեն, և միջազգային փորձագետները ստանան դիակներն ԱՆԱՐԳԵԼ հանելու հնարավորություն: Իրանակում, բոլոր պահանջներն էլ ի կատար ածվեցին, հիմա էլ կործանված օդանավի կտորներն են տարվում: Ինչու՞ մեր դեպքում նման պահանջ չկա: Բոլոր կառույցները դատապարտեցին կատարվածը, և ԵՐԿՈՒ կողմին կոչ արեցին զուսպ լինել, այն դեպքում, երբ կատարվածի հետևանքները վերացված չեն: Ինչու՞ մեր «ռազմավարական» գործընկերը չի պահանջում նույն համառությամբ ապահովել մեր օդաչուների դուրսբերումը... «Արժեքներից» խոսող արևմուտքն էլ նույնն է՝ տարբերություն չկա: Մեկը կարծում է՝ իրենն ենք, ինչ էլ լինի՝ տեղ չունենք գնալու, մյուսն էլ համարում է, որ իրենը չենք՝ հարկ չկա իրենց «կոտորելու»: Մնացինք մեր խնդրի հետ մենակ և այն լուծում է պահանջում: Այնպիսին, որ մեզ կբավարարի, ոչ թե նրանց:
Հ.Գ. «Գնանք», «գրավենք», «հետ բերենք» ու նման բաներ չեմ ասել... Քանզի, նա, ով չի պատկերացնում, բացատրեմ, որ դրա ընթացքում, աստված չանի, էլի զոհեր կարող են լինել, բայց որ տղաները, ի վերջո, պետք է դուրս բերվեն, երկու կարծիք չկա: Անկորուստ արդյունք եմ ակնկալում նաև պատժիչ գործողության ընթացքում...
Ինչու՞ մեր «ռազմավարական» գործընկերը չի պահանջում ապահովել մեր օդաչուների դուրսբերումը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet