ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի բանավեճը «գեղարվեստական» հանգուցալուծում է ստացել խորհրդարանում:
Անդրադառանալով Զոհրաբյանի ելույթին՝ Աշոտյանն ասել է, որ նա իրեն հիշեցրել է Էժեն Դելակրուայի հայտնի կտավի գլխավոր հերուսուհու պաթետիկ և դեկորատիվ կերպարը:
Ի պատասխան՝ Զոհրաբյանն Աշոտյանին հորդորել է ծանոթանալ Հիերոնիմոս Բոսխի «Հիմարների նավը» կտավի հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ թեժ վեճ է ծագել «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ական պատգամավորների միջև:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբանը, արձագանքնելով կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ ՀՀԿ-ական պատգամավորների քննադատությանը, հիշեցրել է նախորդ կառավարության չիրականացված խոստումների մասին: