▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ատել ռուսներին. դաս առաջին

Երեկ մի քանի հոգու մոտ նկատեցի այն հայտնի ֆեյք նկարը, որտեղ Պերմյակովի համածառայակիցը պաշտպանում է մարդասպանին և վիրավորում է հայերին:

Սկզբից ասում են, բա ֆեյք չի, հետո փաստերը դեմը դնում ես, սկսում են կռուտիտ լինել ու տենց էլ նկարը չեն հանում: Բայց օրինակ, Աստված մի արասցե, հակառակ բանը լիներ, ոհմակով գալիս, թռնում են դեմքին, համաշխարհային հարայ-հուրույ անում:

Կամ, այս վերջին դեպքը: Դիցուկ դուք Բորիս Նեմցովն եք ու ցելով ատում եք Պուտինին: Ու աշխարհում ինչ ոնց ֆռա, պետք է ուղղվի Պուտինի դեմ: Շատ լավ:

Ու ՄԵԿ ԷԼ առիթ է կպել Գյումրիում: Դե հիմնական ալիքները սուս են մնում, ուրեմն պետք է նախաձեռնությունը վերցնել:

Նեմցովս նստում, մտածում է, բա ոնց անենք, որ հայերն ավելի շատ զզվեն Պուտինից ու Ռուսաստանից: 

Ու մեկ էլ, վայ, լրիվ պատահաբար, Վկոնտակտե ցանցում հայտնվում է Անտիմայդան. Արմենիա խումբ, որտեղ մարդասպանին ներկայացնում են որպես խղճի բանտարկյալ: Այսինքն, մի պայծառ առավոտ, Նեմցովը որոշում է մտնի Վկոնտակտե ու վայ սենց բան:

Ու ստեղ Նեմվովի հոգու նուրբ լարերը ձգվում են ու ինքը մի հատ հոգեփռշտիկ ստատուս է գրում էս ամեն ինչի մասին:

Էս Էխո Մոսկվի ժողովուրդն էլ նստած մտածում են էս Նեմցովը ոնց է սենց սուս է մնում, ու որոշում են մտնել իր էջը, ու վայ, հոդված:

Հայաստանում էլ մի քանի հոգի են նստած, մտածում են այս Ռուսաստանի կոլլեգաներից ձեն-ձուն չկա, Ռուսաստանին քրֆելու նյութ չկա ու մտնում են համացանց ու վայ` Էխո, Դոժդ, ախպերություն:

Ու տարածվեեեեց:

Բայց ով է ստեղծել այդ Վկոնտակե-ի խումբը էլ կարևոր չի: Քֆուրի դոզան գնաց, տրամադրությունները տեղն եկավ, և հասարակ հայ մահկանացուն, երևի մի քիչ էլ ավել սկսեց ատել ռուսներին ու Ռուսաստանը:

Բայց այդ մասին, հաջորդ դասին:

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին