Դիտեք նաև՝
Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 21-ին Լոս-Անջելեսի «Դոբլի» թատրոնում «Իմ կյանքը» խորագրով տեղի է ունեցել լեգենդար երգիչ` Հարութ Փամբուկչյանի` Ձախ Հարութի մենահամերգը, որին մասնակցել է նաև Սիրուշոն: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է համերգից մի հատված, որում կատարում է «Տարիներ» երգը: Հատկանշականն այն է, որ այդ հատվածում երևում է, թե ինչպես է Ձախ Հարութը հուզվում Սիրուշոյի կատարման ժամանակ: