Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Տեսանյութում փոքրիկ Արփին հետևում է մանկական ամանորյա հանդեսը, որ ներկայացվում է Կոնստանտին Ստանիսլավկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից։
Իսկ մեկ այլ ֆեյսբուքյան գրառման մեջ Աննա Հակոբյանը տեղեկացնում է բարեգործական ակցիայի մասին ու նշում․
Սահմանամերձ գյուղերի, քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 9-12 տարեկան ավելի քան 800 փոքրիկներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում են։ Շատ խորհրդանշական է, որ այս լուսավոր փոքրիկներն են ամենագունեղ մանկական ներկայացման՝ Ալլադինի առաջին հանդիսատեսը։ Սակայն այսքանով փոքրիկների համար պատրաստված ամանորյա անակնկալները չեն ավարտվում։