Բելառուսի ամենահայտնի կին վարորդը Ելենա Բուդայն է, ով 12 տարվա վարորդական փորձ ունի և ներկայումս ավտոբուս է վարում: Ավելին` Մինսկի №4 ավտոբուսի կայանատեղիում Ելենան ունի գործընկերուհիներ, որոնք տրամվայ, տրոլեյբուս և բեռնատար են վարում: Ըստ կին վարորդների` ավտոկայանատեղիում ամենաքիչը հենց իրենցից են բողոքում:



