Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այն այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը: Նեղ կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչպես սպասվում է՝ նիստի մասնակիցները կքվեարկեն Մոլդովային ԵԱՏՄ-ում պետական դիտորդի կարգավիճակ տրամադրելու օգտին:
Կարդացեք նաև՝ Նոր տեսանյութ և մանրամասներ` Փաշինյան-Պուտին հանդիպումից
Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր