Չեք պատկերացնի, բայց մեր մշնախն էլ տարվա ամփոփում կազմակերպեց, բայց ոնց հասկացա՝ էտ տարվա ամփոփման ընթացքում նախարարը եկել էր ասել, որ մենք ոչ մի բանի հետ կապ չունենք: Նրան հարցնում են Գառնու տաճարի վրա գրողի մասին, ինքը թե բա՝ ես մեղք չունեմ: Ասում են՝ մարդիկ ինչու են հրաժարական տալիս, պատասխանում է, որ ինքը դրա հետ էլ կապ չունի՝ ուզում են, դիմում են գրում: Էլ ի՞նչ ղեկավար, որ չիմանա իր ենթականերն ինչու են հրաժարական տալիս: Սա ասուլիսի մի փոքրիկ դրվագի մասին. հիմա մի քիչ ուրիշ խնդիրներ հիշենք:
Նախարարին զայրացրել էր Գառնու Տաճարի և Զվարթնոցի փարթիի մասին հարցը: Բա կջղայնանա, էտ դեպքից հետո մարդուն էլ չեն թողնում այնտեղ փարթիներ կազմակերպի: Ախր մեր Մշնախը չի հասկացել, որ ինքը մշակույթը պահպանելու համար է, ու ինքը անշարժ գույքի բռոկեր կամ ակումբատեր չի, որ վարձով կամ օրավարձով Փարթիհաուզներ տա:
Տարվա ընթացքում մի շարք մշակույթային արժեքներ ոչնչացվեցին: Օրինակ՝ Աֆրիկյանների տունը: Հիմա էլ հայտարարում են, թե այդ շենքը կվերակառուցվի իր պատմական տեղից 60 մետր հեռու: Փաստորեն այդ 60 մետրն էր խնդիրը, բա շուտ ասեիք: Քաղշին նախարարն ու Մշնախն իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ասում: Հին Էրիվան թաղամաս պետք է կառուցվեր, որտե՞ղ է այն կառուցվելու: Աֆրիկյանների շենքի պատմական վայրից մի քիչ հեռո՞ւ: Ժողովուրդ, ուշքի եկեք, մեր ազգին պահողը Եկեղեցին ու մեր մշակույթն է եղել, մի փոշիացրեք այն:
Պետք է փաստեմ, որ քաղաքում մշակութային կյանք կա, բայց պետք է ցավով նշեմ, որ այդ կյանքում ոչ մի դերակատարում չունի նախարարությունը: Բացի գլոբալ մշակութային արարողություններից, որոնք իրականում մշակույթի հետ կապ չունեն, մնացած էլիտար մշակութային միջոցառումներին Մշնախը կամ հյուր է, կամ ընդհանրապես ներկա չէ: Չկարողացա այդպես էլ մի քայլ առանձնացնել, որի համար կասեի՝ այ տեսեք, այ էս մեկը տարվա ընթացքում գոնե արեցին: Չկա, եթե ինչ-որ բան էլ կա, թերի է:
Ուրախ Ամանոր նաև Մշնախին: