▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձը կանխվել է

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 25 տարեկան երիտասարդ փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կանխվել է 1990 թ. ծնված Ա. Ա.-ի ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում է գտնվել ՃԿԱԿ «911» ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ով Ա. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

mes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին