▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինտերնետի վրա վերահսկողություն սահմանելու մասին փաստաթուղթ է շրջանառվում, որը դարձել է լայն քննարկման առարկա

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին վերագրվող մի փաստաթուղթ է շրջանառվում ինտերնետում։ Սկսենք մի զավեշտից, որ այդ փաստաթղթի՝ նշյալ հանձնաժողովի գրչին պատկանելու մասին «վկայում է» միայն այն, որ դրա տակ գրված է՝ հանձնաժողովի նախագահ Բաղրամյան։ Ոչ ամիս-ամսաթիվ կա, ոչ ստորագրություն, ոչ որոշման համար, ոչ էլ այն պաշտոնական լինկը, որից քաշվել է այդ փաստաթուղթը։ Ասում են՝ այն ինչ-որ պրովայդերի է ուղարկվել (ենթադրում եմ՝ քննարկելու համար), պրովայդերն էլ հանրայնացրել է՝ իբր ինտերնետի վրա վերահսկողություն են ուզում սահմանել։

Ու այս դեռ անհասկանալի ծագումնաբանությամբ ու նպատակներով թուղթը դարձել է լայն քննարկման առարկա՝ ընդհուպ մինչև հայհոյախառը արտահայտություններով համեմվելով։ Ներգրավված են իմ կողմից շատ հարգված մարդիկ, այդ թվում՝ Самвел Мартиросян-ըNarek Margaryan-ըНиколай Торосян-ը և այլոք։ Այս քաղաքացիական ընդվզումն արդեն ակտիվորեն լուսաբանվում է լրատվամիջոցներով։

Ես գրեթե վստահ եմ, որ այո՝ այս փաստաթուղթը պատկանում է հիշյալ հանձնաժողովի գրչին, բայց ինչ-որ նախագիծ է, որը պետք է քննարկվի (պրովայդերին նամակով ուղարկված լինելու հանգամանքով պայմանավորված), և չի կարող հանձնարարական դիտարկվել, քանի որ որևէ իրավական հիմք չունի (տես առաջին աբզացը)։ Բայց կուզեմ քննարկենք բովանդակությունը, որը որակվում է որպես ինտերնետը վերահսկելու փորձ։

Կարճ՝ հանձնաժողովն առաջարկում է պրովայդերներին իրենց մոտ երկու տարի պահպանել բաժանորդի այն տվյալները, որոնք արդեն բազմաթիվ տարիներ պահպանում են բջջային օպերատորները՝ անձնագրի տվյալ, պայմանագրի համար, անուն, էն համարը, որից օգտվում են, երբ սկսեց օգտվել տվյալ պրովայդերից, երբ դադարեց, ինչ տիպի սարքով է օգտվում (սա նույնիսկ ֆեյսբուքն է ֆիքսում, եթե նկատել եք)։

Սիրելի ընկերներ, խնդիրը կամ դրա շուրջ ստեղծված աղմուկի պատճառը ո՞րն է, կգա՞ք քննարկենք՝ հասկանանք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին