▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իոաննիսյանի ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին՝ կապված Երևանի ավագանու անդամների վրա ճնշումներով

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին՝ կապված Երևան քաղաքի ավագանու անդամների վրա ճնշումներով:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Մասնավորապես, կարծում ենք, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից «Իմ քայլը» խմբակցության մի շարք ավագանու անդամների վրա ճնշումներում առկա է քրեական օրենգրքի 311.2 հոդվածով նախատեսված հանցակազմ: Ավելին, հաշվի առնելով, որ ճնշում գործադրողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, դատախազությունից խնդրել ենք միջոցներ ձեռնարկել վկաների պաշտպանության ուղղությամբ»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին