▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր ներածական ճառում այս ոչնչությունը 10 անգամ նայում է իր շպոյի մեջ. Աշոտյանը՝ Փաշինյանի մասին

Տեսանյութում երեւում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հիշում, չգիտի ու չի պատկերացնում անգամ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում առկա ռազմատեխնիկական եւ ռազմական ձեւաչափերի ճշգրիտ անունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մոսկվայում մեկնարկած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի եւ արդյունքների մասին դեռ կարտահայտվեմ:

Սակայն հանդիպման առաջին իսկ կադրերից կրկին պարզ է դառնում, որ, ի ամոթ բոլորիս, սույն անգրագետ եւ փնթի բոսյակն է դեռ ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին:

4 րոպե 37 վայրկյան տեւողությամբ իր ներածական ճառում այս ոչնչությունը 10 անգամ նայում է իր շպոյի մեջ: 10 անգամ։ 

Իսկ այս տեսանյութում երեւում է, որ նա չի հիշում, չգիտի ու չի պատկերացնում անգամ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում առկա ռազմատեխնիկական եւ ռազմական ձեւաչափերի ճշգրիտ անունները»։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ  Վլադիմիր  Պուտինի հետ։ Օրակարգում առեւտրատնտեսական կապերի, էներգետիկայի, անվտանգության, ռազմավարական ներդրումների, առողջապահության, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին