«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղերք, ի՞նչ իմաստ ունի անցած տարվա Եռաբլուրի դեպքերի մասին գրել, բայց չասել, թե ինչ ա եղել իրականում:
Իսկ իրականում եղել ա հետևյալը՝ Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը պահանջել են, որ մարդկանց հավաքեն Եռաբլուրում, իսկ «17»-ի էն մնացածը պնդել են, որ չի կարելի բախում թույլ տալ ու ժողովրդին հավաքել են քաղաքի մյուս ծայրում: Էդքան բան:
Էս մարդկանց արգելված ա «Նիկոլ դավաճան» արտասանելը դուք ինչի հետևից եք ընկել...»: