▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանցի բանտարկյալը հայտնել է` Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն իրենից հափշտակել են 1000 ոչխար, 100 կով և 3000 կամրախայտ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն է դիմել Իրանի ԻսլամականՀանրապետության քաղաքացի՝ 51-ամյա Սաֆար Շամիիյը և հայտնել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ, գեներալներ Մանվելը Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, մեկ այլ պատգամավոր Դավթանը, գեներալ Սեյրան Սարոյանի քավոր, գեներալ Ավագ Միքայելյանը, զենքի և հրացանի ուժով իրեն տարիներ առաջ հանել են իր տանից, գյուղատնտեսակն տարածքից և Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում գտնվող իր ձկնաբուծարանում ստպել են ու իրենից տարել են մոտ 1000 գլուխ ոչխար, 100 գլուխ կով և 3000 հատ Կամրածայտ տեսակի ձուկ։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

ՀՀ ԱԳՆ-ից նշված դիմումը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն, որտեղից էլ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հանգամանքները պարզվում են և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։

Ս. Շամիիյը այս պահին որպես բանտարկյալ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին