▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը պահանջում է, որ իր քաղաքացիներն անհապաղ լքեն Թուրքիան

Իսրայելի կառավարությանն առընթեր ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն գրավոր հայտարարություն է տարածել: Պահանջվում է, որ Իսրայելի քաղաքացիներն անհապաղ լքեն Թուրքիան: «Haberturk» լրատվամիջոցի իրազեկմամբ՝ նշյալ հայտարարությունում որպես պատճառ առաջ է քաշվում ահաբեկչական հարձակման վտանգը: «Վտանգը տարածվում է Թուրքիայում գտնող ողջ տուրիստական կենտրոնների վրա: Թուրքիայում գտնվող իսրաելցիներին հորդորում ենք հեռու մնալ տուրիստական կենտրոններից, ուշադրություն դարձնել տեղական պաշտոնյաների զգուշացումներին և երկիրը լքել ամենակարճ ժամակահատվածում»,- ասված է հայտարարությունում:

Աղբյուր` Ermenihaber

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին