▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իտալիայում խորտակվել է հայազգի գործարարի 50 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Իտալական առափնյա պահպանությունը փրկարարական գործողություն է իրականացրել Հոնիական ծովում 40 մետրանոց զբոսանավի վթարի վայրում՝ հարավային Կատանզարո քաղաքի մոտ։

Ըստ տեղական la Gazzetta del Mezzogiorno գործակալության, Կայմանյան կղզիների դրոշի ներքո նավարկող Saga նավի սեփականատերը ռուսաստանցի ձեռնարկատեր Գենադի Այվազյանն է, ով աշխատում է ածխի արդյունահանման ոլորտում։

Ըստ առափնյա պահպանության՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ափից ինը ծովային մղոն հեռավորության վրա. զբոսանավը լքել է Ապուլիայի շրջանի Գալիպոլի նավահանգիստը և շարժվել դեպի Սիցիլիայի հյուսիսարևելյան ափին գտնվող Միլացո։ Առափնյա պահպանության նավերը զբոսանավից դուրս են բերել չորս ուղևորի և անձնակազմի հինգ անդամների։

«Եղանակային և ծովային վատթարացող պայմանները, ինչպես նաև նավի աստիճանական և աճող հակումը դեպի աջ կողմ, անիմաստ է դարձրել զբոսանավը ծանծաղուտում կանգնեցնելու փորձերը»,- ասվում է զեկույցում:

Առափնյա պահպանությունը նաև հրապարակել է կործանման տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է զբոսանավը խորտակվում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին