▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է, որ հասարակության տրամաբանող հատվածն ընդունի, որ Լևոնը հանճարեղ է, բայց ոչ ընդդիմություն

Տարին ավարտվեց՝ հեռավոր անցյալում թողնելով թեժ աշունը։ Բոլորը ուրախ են, բոլորը՝ երջանիկ։ Յուրաքանչյուրը կատարեց իրեն տրամադրած դերը։ Մեծ հաշվով ի՞նչ արդյունքներ գրանցվեց հերթական կապիկությունից հետո, բնականաբար զրոյական։ Ես արդեն համոզվեցի, որ հարգարժան պապին փայլուն սցենարիստ է և իշխանություններին ապահով ու հանգիստ մինչև ժամկետի ավարտ ուղեկցող։ Այն, որ այսպես կոչված ընդդիմության գաղափարական հայրը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Այն, որ ընդդիմությունը բացարձակ ոչ մի անհանգստություն չպատճառեց իշխանություններին, դա էլ բացահայտ է։ Թե երբ են սկսվելու հերթական բազմամիլիոնանոց միտինգները, դժվար է ասել՝ հավանաբար հերթական թեժ աշնանը, բայց միանշանակ նույն վերջաբանով։ Ինչ արած, բացի ֆեյսբուքում թափառող մարդաֆեյք քֆուրչիներից՝ երևի թե որևէ մեկը չի հավատում պապիին, բայց մենք շարունակում ենք ընդունել նրան՝ որպես իմաստուն ընդդիմադիր։ Ժամանակն է, որ հասարակության տրամաբանող հատվածն ընդունի, որ Լևոնը հանճարեղ է, բայց ոչ ընդդիմություն, մի բան, որ այսօր Հայաստանում գոյություն չունի։ Ինձ թվում է, որ իշխանության առաջնորդն իր ղեկավարման ժամկետի օրինական ավարտին մի մեծ նվեր պիտի մատուցի հարգելի պապիկին՝ անհոգ ու անցնցում իշխանավարում ապահովելու համար։

Արևիկ-Վիկտոր Անանյաններ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին