▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճապոնիայում սկսել է գործել Ասո հրաբուխը. կա 3 զոհ

Ապրիլի 16-ին, ժամը 08.32-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստացված տեղեկատվության համաձայն սկսել է գործել Ասո հրաբուխը:

***

Սույն թվականի ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 20.25-ին (Գրինվիչի ժամանակով` 16.25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.850 և արևելյան երկայնության 130.570:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:

Ըստ վերջին ստացված տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 460-ից ավել վիրավոր, կան նաև ավերածություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին