▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճնշումների դեմ ի՞նչ անել. Խորհուրդներ Լևոն Բարսեղյանից

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. 

«Ճնշումների դեմ ինչ անել
Հարցնում են, պատասխանեմ

1. Եթե ստիպում են գնալ քվեարկության, մանավանդ՝ կաշառքով պահանջում են հեռախոսով նկարել իրենց օգտին քվեարկած քվեաթերթիկը, նախ իմացեք, որ դա ապօրինություն, ապա իմացեք,ո ր դուք կարող եք քվեարկել այնպես, ինչպես պահանջվել է, հետո լուսանկարել, եթե կհաջողվի այդ անել, ապա քվեարկածը գցել աղբամանը, որը հենց քվեախցում է լինելու, հետո մյուս քվեարթեթիկներից քվեարկել այն մեկի օգտին, ում կկամենաք, դա դնել ծրարը դուրս գալ: Հոտո ֆոտոն ցույց կտաք բրիգադիրին:

2. Եթե ստիպում են պատվիրված կուսակցության օգտին քվեարկելուց հետո դուրս բերել ձեզ տրված 9 քվեաթերթիկներից մյուս կուսակցությունների կամ դրանցից մեկի քվեաթերթիկը, քվեախցի քվեատուփից կարող եք գտնել ու դուրս բերել այն քվեաթերթիկը, որ կկամենաք: Այսպես դուք կկարողանաք քվեարկել այնպես, ինչպես ուզում եք, ոչ թե այնպես, ինչպես պահանջում են ձեզնից ահաբեկելով կամ կաշառքով:

3. Եթե կաշառք են առաջարկում ու վերցնում եք, իմացեք, որ դա ապօրինություն է, հնարավոր է որ բացահայտվեք ու դատվեք, բայց, եթե ստիպված եք եղել վերցնել, կարող եք քվեախցում այնուամենայնիվ քվեարկել ոչ պատվիրվածի օգտին, այլ նրա օգտին, ում կկամենաք: Եթե չեք կամենա քվեարկել որեւէ մեկի օգտին, գոնե կարող եք ծրարի մեջ դնելիք քվեաթերթիկը անվավեր դարձնել, մեջտեղից կիսով չափ այն ճղելով կամ երկու երեսներին չիբուռաշկա նկարելով ու ծրարի մեջ դնելով: Քվեաթերթիկը չկիսեք ճղելիս, այս դեպքում ծրարի մեջ դնելիս, մի ծայրը ծրարի բացվածքից դուրս չի գա, եւ կհասկացվի, որ քվեարթերթիկը մեջը չէ:

Բայց լավ կլինի իհարկե չվախենաք, բոլոր դայաղվողներին սիկտիր անեք, լինեք ազատ ու անկաշկանք: Մի «Չէ»-ն հազար ցավի դեղ է: Գտեք էդ ուժը ձեր մեջ ու ազատագրեք ձեզ էս բաշիբոզուկներից: Խաբեք գոնե դրանց: Եթե թույլ չտաք ձեզ ոչ ոք չի կարողանալու թամբել: Թե չէ թամբելու են ու 5 տարի քշեն ...

Տարածեք, խնդրեմ՛Գ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին