▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովուրդն իր կամքն է արտահայտում». Վալերիյ Օսիպյան

«Ժողովուրդն իր կամքն է արտահայտում ու իմ` այստեղ գտնվելու նպատակը միայն հասարակական կարգը պահպանելուն է վերաբերում»,- Բաղրամյան 26-ի տարածքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Նա նաև ավելացրեց, որ ոստիկանական վերակարգերը քաղաքում իրենց ծառայությունն իրականացնում են հավուր պատշաճի, և անհանգստանալու ոչինչ չկա:

Հարցին, թե վարչապետի անվտանգությունն ուժեղացվելո՞ւ  է, ոստիկանապետն ասաց, որ վարչապետի անվտանգությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը. «Չեմ կասկածում, որ պատշաճ է իրականացվում»:

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե ի՞նչ է անելու ոստիկանությունը երթևեկությունը վերականգնելու և ԱԺ ելումուտն ապահովելու համար, ոստիկանապետն ասաց, որ այս պահին բացատրական աշխատանքներ են տարվում, սակայն սա շտապ հավաք է, և քաղաքացիները կարգ չեն խախտում:

 Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը հավաք է անցկացնում ԱԺ-ի մոտ: 

 Այստեղ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու որոշման դեմ։

 

Հիշեցնենք նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով դիմել է քաղաքացիներին ու ասել՝ Հենց հիմա հավաքվում ենք ԱԺ-ի մոտ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին