▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՏՊ Աբովյանում. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին` ժամը 00.34-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 17 RD 777 պ/հ (վարորդ Վ. Ս.) և «ԲՄՎ 520» մակնիշի 17 UO 902 պ/հ (վարորդ Տ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: Տ. Ս.-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին