▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրային ջարդ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում

Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հրամանով իրենց պաշտոններից ազատվել են մի քանի բարձրաստիճան զինվորականներ...Իրենց պաշտոններից զրկվել են հակաօդային ուժերի պետ Թոֆիկ Աբասովը, զինված ուժերի սննդի մատակարարման պետ Մալիկ Ղուրբանովը և ևս ՉՈՐՍ ծառայության պետեր...Զ.Հասանովի մի այլ հրամանով 25 սպաներ ազատվել են աշխատանքից ՊՆ Գլխավոր ռազմական տեսչությունում...

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Զ.Հասանովի հրամանով պաշտոնանկ էին արվել ակ և կարա կոյունլուների ՊՆ փոխնախարար,գեներալ-մայոր Գորհմազ Գարաևը,Գլավոր ռազմական տեսչության պետ, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբրայիլովը և Ջումշուդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը..

Հ.Գ.Զ.Հասանովը մաքրազերծում է ՊՆ-ն  «օտարներից», որոնք վերջին շրջանում անթաքույց քննադատում էին իրեն՝մեղադրելով արկածախնդիր որոշումներ ընդունելու մեջ,որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը բավական մեծ կորուստներ են ունեցել հայ-ազերիական շփման գծում...Զ.Հասանովն էլ չներելով իրեն քննադատողներին,որոշել է դիվանագիտորեն մոտենալ այս հարցին և իրեն դեմ չտրամադրել սպայական անձնակազմին...

.«Դիվանագիտորեն» մոտենալով իրեն քննադատողներին Զ.Հասանովը ընդամենը բացահայտել է զինված ուժերում վերջիններիս կողմից ղեկավարած ծառայություններում կատարված ՍԱՐՍԱՓԵԼԻ չարաշահումները և կոռուպցիոն երևույթները...Դրա հետևանքով ոմանք ԸՆԴՄԻՇՏ են զրկվել պաշտոններից,ոմանք՝ «աքսորվել» են այլ աշխատանքի,իսկ ոմանց էլ պատժում են նվաստացնելով...

Օրինակ՝պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Գորհմազ Գարաևին Զ.Հասանովը նշանակել է Երրորդ բանակային կորպուսին ենթակա մի զորամասի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ...

Այս ամենից հետո Զ.Հասանովին քննադատողների թիվը կտրուկ կնվազի և վերջինս կշարունակի իր Արցախի  «բիզիմդիրցաման»  քաղաքականությունը,որի հետևանքով հարյուրավոր ասկյարներ իրենց կյանքից կզրկվեն՝մի միլիմերտ առաջ չգնալով...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին