▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետի սպանված փեսացուի մորը սպանած Երեւանի բնակիչը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ դեկտեմբերի 31-ին, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Երեւանի բնակիչ 50-ամյա Գեւորգ Մ․-ին, որը կասկածվում է Գյումրիում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած սպանության մեջ։

Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։

Հիշեցնենք, որ  ըստ ոստիկանության՝ Գյումրիի Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերվել էր  63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվել էր կտրած վերքեր:

Շիրակի մարզային վարչության, Կումայրիի եւ Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ 63-ամյա կնոջը սպանել է Երեւանի 50-ամյա մի բնակիչ։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք։

Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացած Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին