▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը կալանավորել Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանին:

Սարգսյանը «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինաշխատանքների չարաշահումների գործով գրավի դիմաց ազատ էր արձակվել մեկ ամիս առաջ։

Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր այն և Սարգսյանին ազատ արձակել 10 մլն դրամ գրավի դիմաց:

/filemanager/uploads/Gurgen_Sargsyan.jpg

Սարգսյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ երկու կեղծ պայմանագիր կնքելու համար, որով ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ են ներկայացվել, և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։ Հետո դրանց ծագումը թաքցրել են տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին