▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության աշխատակցի անբարոյական հայտարարությունը

Այս պահին մեծ թվով ՓՄՁ ներկայացուցիչներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ և պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ վերադարձնելու առևանգված ակտիվիստ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:
Ուշագրավ է, որ կառավարության դիմումների և ընդունելությունների վարչության պետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ հայտարարել է, թե չի բացառվում, որ առևանգումն էժանագին շոու է...
Եթե մարդը գիտի, որ շոու է, ուրեմն ինքն է մասնակցել շոուի բեմադրությանը, հետևաբար Ալեքսանդր Ղազարյանը պետք է հարցաքննվի որպես թիվ մեկ կասկածյալ:

Լևոն Մութաֆյան 


Հիշեցնենք, որ տեղեկություն է տարածվել, համաձայն որի՝ այսօր դիմակավորված և զինված անձինք անհայտ ուղղությամբ տարել են «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին:

Առեւանգված ակտիվիստը  Արտակը ակտիվորեն մասնակցել է շրջանառության հարկի վերաբերյալ հանրահավաքներին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին